ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:
|
Մեդ-Պրակտիկ
27.03.2015
Հարգելի Mar, բարև Ձեզ: "Սեռական գորտնուկները" առաջանում են մարդու պապիլոմավիրուսով վարակվելիս, արտահայտվում են պապիլոմաների կամ սրածայր կոնդիլոմաների ձևով, կախված տեղակայումից: Հավասարապես կարող է արտահայտվել կանանց և տղամարդկանց մոտ, եթե դրանք աճուկային հատվածներում են գործ ունենք պապիլոմաների, իսկ եթե լորձաթաղանթների վրա են, կոչվում են սրածայր կոնդիլոմաներ: Մարդու պապիլոմա վիրուսը փոխանցում է սեռական ճանապարհով: Հնարավոր է, որ վիրուսով վարակված լինեք, սակայն կլինիկական ախտանիշներ չլինեն, և օրգանիզմի իմունիտետի անկման դեպքում դրանք դրսևորվեն: Եթե կա նման խնդիր, հարկավոր է անպայման դիմել մաշկավեներոլոգի համապատասխան բուժում ստանալու համար, քանի որ սեռական պապիլոմաները այնքան էլ անվտանգ գոյացություններ չեն, և ռիսկի գործոն են հետագայում սեռական օրգաններում ուռուցքային գոյացությունների զարգացման համար:
Մեդ-Պրակտիկ
25.03.2015
Հարգելի Sara, բարև Ձեզ: Կրծքով կերակրման ընթացքում պրոլակտինի մակարդակը անընդհատ բարձր է լինում օրգանիզմում: Պրոլակտինը արտադրվում է հիպոֆիզում, և նրա երկարատև բարձր մակարդակը կարող է գլխացավել առաջացնել: Կան նման միջոցներ կաթնարտադրությունը դադարեցնելու համար, սակայն դրանք պետք է ընդունել միայն գինեկոլոգի նշանակմամբ և նրա հսկողության տակ: Կարող եք դիմել Ձեր տեղամասային գինեկոլոգին: Եթե կաթնարտադրության դադարեցումից հետո գլխացավերը չանցնեն ցանկալի կլինի հետազոտվել:
mar
25.03.2015
Arpine
25.03.2015
Sara
24.03.2015
Մեդ-Պրակտիկ
24.03.2015
Հարգելի Mary, հնարավոր է, որ դաշտանը մոտ օրերս սկսվի: Եթե դաշտանի ուշացումը կամ բացակայությունը ընդամենը մեկ ամիս է, ապա անհանգստանալու կարիք չկա: Նման բան կարող է լինել, եթե տվյալ ամսում ունեցել եք ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սթրես կամ որևէ ինֆեկցիոն հիվանդություն եք տարել: Այս դեպքում դաշտանային ֆունկցիան ինքնուրույն կկարգավորվի հաջորդ ամսվա ընթքացում: Եթե դաշտանը բացակայում է տվյալ, ինչպես նաև հաջորդ ամսում, հարկավոր է դիմել գինեկոլոգի պատճառը պարզելու համար: Առայժմ կարող եք օգտագործել դիկլոֆենակի մոմեր, օրական մեկ անգամ, քնելուց առաջ դրեք հետանցք: Դրանք ունեն հակաբորբոքային էֆեկտ և կնվազեցնեն գոտկային ցավերը: Հարկավոր է օգտագործել 5 օր:
Mary
23.03.2015
Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի Arpi, բարև Ձեզ: Հղիանալուն կարող են խանգարել ինչպես էնդոմետրիոզը, այնպես էլ ձվարանի կիստան: Կախված էնդոմետրիոզի օջախից, այն կարող է առաջացնել տարբեր բարդություններ: Եթե էնդոմետրիոզի օջախը գտնվում է փողերում, այն կարող է առաջացնել կպումային պրոցես, որը կխոչընդոտի հղիանալուն: Էնդոմետրիոզի օջախ կարող է լինել նաև ձվարաններում, որը կբերի ձվարանների ֆունկցիայի խանգարման: Ինչ վերաբերում է ձվարանի կիստային, ապա այն կախված է կիստայի տեսակից: Եթե կիստան ֆունկցիոնալ է, այսինքն ֆոլիկուլյար կամ հազվադեպ դեպքերում նաև դեղին մարմնի, ապա հնարավոր է ինքնուրույն կամ դեղորաքյի ազդեցության տակ ներծծվի և խնդիրներ չառաջացնի: Եթե կիստան դերմոիդ բնույթի է, ապա այն ինքնուրույն կամ դեղորայքային միջոցներով չի անցնի, հնարավոր է հարկ լինի վիրահատության: Հարգելի Arpi, ամեն դեպքում Ձեզ մոտ առկա խնդիրները կարելի է լուծել: Եթե կա չբերություն, հարկավոր է դիմել նեղ մասնագետի և յուրաքանչյուր խնդրի համար ստանալ համապատասխան բուժում:
Arpi
17.03.2015
Arpi
17.03.2015
Մեդ-Պրակտիկ
16.03.2015
Հարգելի Սաթեն, բարև Ձեզ: Եթե ունեցել եք արյուն, ամենայն հավանականությամբ կուսազրկում արդեն եղել է: Ինչ վերաբերում է ցավին, ապա դա պայմանավորված է հեշտոցի ոչ բավարար խոնավեցմամբ, սկզբնական շրջանում կարող եք օգտագործել խոնավեցնող քսուքներ: Մեծ նշանակություն ունի նաև նյարդային-հոգեկան լարվածությունը, հարաբերությունից առաջ փորձեք թուլանալ: Կարող եք նաև կատվախոտի հաբեր ընդունել:
Մեդ-Պրակտիկ
15.03.2015
Հարգելի NELLY, բարև Ձեզ: Քանի որ արդեն կա անդրոգենների քանակի բարձրացում, ապա հարկավոր է անընդհատ հսկողության տակ պահել հորմոնի քանակը: Իսկ վտանգավոր է նրանով, որ դա կբերի դաշտանային ֆունկցիայի խանգարման և այլ խնդիրների` մազաթափություն, մազակալում, չբերություն և այլն:
Մեդ-Պրակտիկ
14.03.2015
Հարգելի Nare, բարև Ձեզ: Հավանական է , որ առկա է սեռական աններդաշնակություն, որի հիմնական պատճառը զույգերի սեռական կոնստիտուցիոնալ տարբերությունն է: Մեծ նշանակություն ունի նաև զույգի հոգեբանական վիճակը, այսինքն եթե ընտքանիքում կան խնդիրներ կամ ամուսնությունը սիրո հիմքի վրա չի եղել: Խնդիրը կապված է ինչպես Ձեր, այնպես էլ ամուսնու հետ: Հարկավոր է սեքսոպաթոլոգի դիմելև այնպայման ամուսնում հետ միասին: Պատճառը պարզելու դեպքում հնարավոր է խնդրին լուծում տալ:
Սաթեն
09.03.2015
NELLY
08.03.2015
Մեդ-Պրակտիկ
05.03.2015
Հարգելի NELLY, ըստ Ձեր ներկայացրած տվյալների Ձեզ մոտ առկա է հիպերանդրոգենեմիա, որը միանշանակ կարող էր բերել դաշտանային ֆունկցիայի խանգարման: Այս դեպքում նշանակվում են հակաանդրոգենային միջոցներ, որոնք հիմնականում շատ լավ էֆեկտ են տալիս: Ինքնաբուժմամբ զբաղվել բնականաբար չի կարելի, հարկավոր է դիմել գինեկոլոգի: Ինչ վերաբերում է դյուֆաստոնին,ապա առայժմ դրա կարիքը չկա, նախ պետք է իջեցնել անդրոգենների մակարդակը, որից հետո, դաշտանային ֆունկցիան չկարգավորվելու դեպքում նոր մտածել այլ միջոցների մասին:
Nare
04.03.2015
Մեդ-Պրակտիկ
01.03.2015
Հարգելի nona, բարև Ձեզ: "Պրոգինովա" դեղը իրենից ներկայացնում է էստրոգենի սինթետիկ անալոգ` էստրոգեն-էստրադիոլ: Հղիանալ ցանկացող կանանց այն նշանակվում է արգանդի լորձաթաղանթի պրոլիֆերացիան լավացնելու համար, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիայի համար կամ եթե կա էստրոգենային դեֆիցիտ: "Պրոգինովան" արգանդի չափերի վրա անմիջական ազդեցություն չունի: Արգանդի փոքր չափը չբերություն չի առաջացնում, այս դեպքում ավելի կարևոր է արգանդի լորձաթաղանթի վիճակը:
Մեդ-Պրակտիկ
01.03.2015
Հարգելի Anna, նախ պետք է նշեմ, որ չբերության պատճառ կարող են լինել ոչ միայն կանացի, այլև տղամարդկային գործոնները: Ցանկալի է, որ Ձեր ամուսինը նույնպես հետազոտվի: Ինչ վերաբերում է արգանդի հետթեքվածությանը, ապա այն չբերության պատճառ կարող է հանդիսանալ քիչ դեպքերում: Ամեն դեպքում պետք չէ հուսահատվել, ներկայումս կան բազմաթիվ մեթոդներ հղիանալու համար: Ծայրահեղ դեպքում կարող եք դիմել արհեստական բեղմնավորման մեթոդին:
Մեդ-Պրակտիկ
19.02.2015
Հարգելի Լիլի, դաշտանային ցիկլի 4-5 օրվա տատանումները նորմայի սահմաններում են: Դաշտանի տևողությունը նույնպես նորմալ է Ձեզ մոտ: Ինչ վերաբերում է գոտկային շրջանի ցավերին, ապա եթե դրանք ուժեղ չեն և դաշտանի սկսվելու հետ անցնում են,ապա անհանգստանալու կարիք չկա: Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է:
NONA
17.02.2015
NELLY
16.02.2015
Մեդ-Պրակտիկ
15.02.2015
Հարգելի NELLY, դաշտանային ֆունկցիայի խանգարումը ինքնին խոսում է հորմոնալ խանգարման մասին: Այն կարող է ուղեկցվել նաև այլ կլինիկական ախտանիշներով, օրինակ մազակալում, ճարպակալում, մազաթափություն և այլն: Այս դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի և պարզել, թե կոնկրետ որ հորմոնների քանակն է խախտվել: Ինչ վերաբերում է ձվարանիկ կիստային, ապա ըստ Ձեր նկարագրածի հավանաբար այն ևս ֆոլիկուլյար է ,որը դեղորայքով կարող է ներծծվել: Ի դեպ ֆոլիկուլյար կիստան նույնպես հորմոնալ խանգարման հետևանք է:
nona
13.02.2015
Anna
10.02.2015
Լիլի
06.02.2015
NELLY
01.02.2015
Մեդ-Պրակտիկ
24.01.2015
Հարգելի Milena,այո հնարավոր է նման ախտանիշներ կապված են էպիլեպսիայի հետ,որը հղիության ընթացքում սկսել կլինիկական դրսևորում ունենալ:Հարկավոր է դիմել նյարդաբանի և կատարել Էլեկտրաուղեղագիր:
Մեդ-Պրակտիկ
19.01.2015
Հարգելի Anush, տվյալ դեպքում հնարավոր է, որ արյունային արտադրությունն ամենևին էլ կապված չէ կեսարյան հատման հետ, ուղղակի հղիությունն ու կեսարյան հատումը եղել են նպաստող գործոն արդեն գոյություն ունեցող խնդրի ի հայտ գալու համար: Կարևոր է, թե ինչն է եղել կեսարյան հատման ցուցման պատճառը: Արյունային արտադրության պատճառները բազմաթիվ են և անհրաժեշտ է հետազոտությունների համալիր` պատճառը պարզելու համար: Պատճառներ կարող են լինել արգանդի միոման, էնդոմետրիումի հիպերպլազիան, էնդոմետրիոզը, ուռուցքային գոյացություններ և այլն: Վտանգավոր է այն առումով, որ անհրաժեշտ է անպայման պարզել պատճառը և ստանալ համապատասխան բուժում՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի NELLY, նախ պետք է պարզել `որքան ժամանակ են Ձեզ մոտ առկա խանգարումները: Եթե խոսքը 1 կամ 2 ամսվա մասին է, ապա հնարավոր է դաշտանային ֆունկցիան կարգավորվի: Եթե 3 և ավելի ամիս է, ապա պետք է պարզել պատճառը և ստանալ համապատասխան բուժում: Պատճառները տարբեր կարող են լինել` հորմոնալ խանգարումներ, սթրես, ձվարանի հետ կապված խնդիրներ: Կարևոր է նաև ճշտել՝ օգտագործում եք հակաբեղմնավորիչ միջոցներ, եթե այո, ապա՝ ինչպիսի, քանի որ օրալ հակաբեղմնավորիչների ընդունումը կարող է բերել դաշտանային ֆունկցիայի խանգարման: Կարևոր է ճշտել նաև՝ ուղեկցվում է այն այլ ախտանիշներով, թե՝ ոչ: Ամեն դեպքում խնդիրն առկա է և անհրաժեշտ է դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի՝ պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար: Իսկ վտանգավոր է նրանով, որ կարող է անպտղության պատճառ լինել:
Կարդացեք նաև
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն